Ստոմատոլոգիա
Լազերային ատամնաբուժություն
Լազերային ատամնաբուժությունը մի շարք ատամնաբուժական հիվանդությունների բուժման ժամանակակից և բարձրարդյունավետ մեթոդ է: Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործում են BIOLASE EPIC 10 դիոդային լազերը: Այս լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է, և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չի առաջացնում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում:
Դիոդային լազերի առավելությունները.
- Անցավ է. մեծամասամբ հնարավոր է ընդհանրապես հրաժարվել անզգայացումից:
- Անարյուն է. լազերային ճառագայթումն ազդեցության տեղում հերմետիզացնում է անոթները, ինչը թույլ է տալիս գրեթե անարյուն կտրվածք ստանալ:
- Նախապատրաստման առավելագույն ճշգրտությունը. լազերի օգտագործումը թույլ է տալիս բուժման ենթակա մակերևույթի շատ նուրբ մշակում կատարել՝ առանց ավելնորդ հյուսվածքի հեռացման:
- Կենսախթանիչ ազդեցությունը. լազերային ազդեցությունից առաջացած վերքը մի քանի օր շուտ է լավանում, քան կտրված վերքը:
- Այցելուի համար հարմարավետությունը. վիրահատության տևողության և հետվիրահատական անհարմարավետության նկատելի կրճատումը:
Ատամների լազերային սպիտակեցում
![]() |
|
BIOLASE EPIC 10
|
Ատամների լազերային սպիտակեցումը խորը սպիտակեցման ժամանակակից մեթոդ է, ինչը ո՛չ միայն չի վասում ատամի էմալը, այլև նպաստում է 25-37%-ով դրա ամրացմանը: Սպիտակեցման համար ատամների մակերեսին քսում են հատուկ գել, ինչի կազմի մեջ մտնում են ակտիվ թթվածին և ադսորբող: Լազերային ճառագայթման ազդեցությամբ գելում ակտիվ ակտիվ թթվածնի արձակմամբ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, ինչի արդյունքում ատամի գույնի վրա բացասական ազդող պիգմենտներն օքսիդանում են, իսկ ադսորբող նյութերն էլ իրենց հերթին նպաստում են դրանց չեզոքացմանը և հեռացմանը: Սպիտակեցման գործընթացի արդյունքում ատամների գույնը ելայինի համեմատ 6-8 երանգ ավելի բաց տեսք է ստանում:
Լազերի կիրառությունը էնդոդոնտիայում
Էնդոդոնտիկ (ներլնդային) բուժման հիմնախնդիրն արմատախողովակների որակյալ մշակումն ու լիցքն է: Սակայն, նույնիսկ լավ մաքրման և լվացման դեպքում ախտահանող լուծույթները չեն թափանցի ատամի արմատախողովակային համակարգի բոլոր ճյուղավորումները: Այս խնդիրը լուծվում է լազերի օգնությամբ, որն օժտված է հակամարէային ազդեցությամբ և կենսախթանիչ հատկություններով, ինչը կարելի է օգտագործել ախտածին միկրոֆլորայի ճնշման նպատակով: Արդյունքում բժիշկը ստանում է ստերիլ արմատախողովակ:
Լազերի կիրառումը պարօդոնտի հիվանդությունների բուժման գործընթացում
Պարօդոնտոլոգիայում BIOLASE EPIC 10 դիոդային լազերի կիրառումը թույլ է տալիս իրականացնել պարօդոնտալ գրպանից գրանուլյացիայի անցավ և անարյուն հեռացում, պարօդոնտալ գրպանի ստերիլիզացում, դիոդային լազերի կենսախթանիչ ազդեցության հաշվին պարօդոնտալ գրպանի փակում: Արդյունքում կասեցվում է լնդերից արյունահոսությունը, պակասում է ատամի շարժունությունը և լորձաթաղանթի բորբոքումը, մի շարք դեպքերում դիտվում է նաև ոսկրային հյուսվածքի վերականգնում, ինչը հաստատվում է ռենտգենոլոգիական հետազոտությունով:
Դիոդային լազերի կիրառումը արդյունավետորեն թուլացնում է ատամների բարձր զգայունությունը, և ստորին ծնոտ-քունքային հոդի դիսֆունկցիայի ժամանակ առաջացած ցավը:
Լազերի կիրառությունը վիրաբուժական ստոմատոլոգիայում
Դիոդային լազերն օժտված է կենսախթանից ազդեցությամբ, այդ պատճառով լազերային վերքը մի քանի օր տարբերությամբ ավելի արագ է լավանում, քան կտրված վերքը: Լազերի կարևոր առավելությունը բերանի խոռոչում անց կացվող միջամտությունների բարձր մշակույթը և վիրահատության տևողության նկատելի կրճատումն է:
Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
| ՀԱՍՑԵ | Հայաստան, 0012, Երևան, Վահրամ Փափազյան փող., շենք 16 | ||
| ՀԵՌԱԽՈՍ | +374 10 27 84 64, +374 10 21 01 58 | ||
| ԷԼ. ՀԱՍՑԵ | [email protected] | ||
| ՎԵԲ ԿԱՅՔ | www.aregak.com |
18.11.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
